Սփյուռք

Մեքսիկայի 100 լավագույն երաժիշտներից բաղկացած նվագախումբը կգլխավորի դիրիժոր Դավիթ Հարությունյանը

1 րոպեի ընթերցում

Մեքսիկայի 100 լավագույն երաժիշտներից բաղկացած նվագախումբը կգլխավորի դիրիժոր Դավիթ Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիկարդո Կաստրոյի անվան արվեստի եւ մշակույթի միջազգային փառատոնին մասնակցող Մեքսիկայի 100 լավագույն երաժիշտներից բաղկացած նվագախումբը կգլխավորի Էկվադորի Գուայակիլ քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար, դիրիժոր Դավիթ Հարությունյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մեքսիկական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ միջազգային փառատոնն անցկացվելու է 2018 թվականի մարտի 24-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում:

«Ես պետք է ղեկավարեմ մեքսիկական նվագախումբը, որում կներառվեն երաժիշտներ Մեքսիկայի բոլոր նահանգներից: Դա ինչպես մաքսիմալ հավաքական լինի, նվագախումբ` այս փառատոնի համար»,-ասել է Դավիթ Հարությունյանը:

Նա տեղեկացրել է, որ արդեն ուղարկել է երաժշտական մի քանի ստեղծագործությունների պարտիտուրներ (բազմաձայն երաժշտական ստեղծագործության բոլոր ձայների համատեղ նոտագրում): Ստեղծագործությունները հնչելու են փառատոնի 4 համերգի ընթացքում:

Ազգությամբ հայ մաեստրոն ամուսնացած է էկվադորցի երգչուհի Պամելա Կորտեսի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում