Տնտեսություն

Հայաստանը զբոսաշրջության կայուն զարգացում ապահովելու ճիշտ ճանապարհին է  

4 րոպեի ընթերցում

Հայաստանը զբոսաշրջության կայուն զարգացում ապահովելու ճիշտ ճանապարհին է  

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկրում զբոսաշրջության կայուն զարգացում ապահովելու համար Հայաստանը համագործակցում է տեղական ինքնակառավարման, պետական մարմինների և մասնավոր հատվածի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

«Զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով գիտագործնական քննարկման ընթացքում նա շեշտեց, որ Հայաստանը զբոսաշրջության կայուն զարգացում ապահովելու նպատակի իրականացումից այնքան էլ հեռու չէ։

«Եթե խոսում ենք խնդիրներից՝ չի նշանակում, որ մենք վատ վիճակում ենք։ Հայաստանը բավականին լուրջ և զգալի հաջողություններ ունի։ Տարիների ընթացքում Հայաստանը լինելով շատ երիտասարդ զբոսաշրջային երկիր, կարողացել է այս մեկ տասնյակից մի փոքր ավելի ժամանակահատվածում հասնել ներգնա զբոսաշրջային այցելությունների թվաքանակի զգալի աճի։ Վերջին 10 տարում եռապատկվել է մեր երկիր ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը՝ հասնելով 1 մլն 500 հազարի»,- նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալը։

Նրա հավաստմամբ, Հայաստանը բավականին որակյալ ծառայություններ է մատուցում զբոսաշրջության ոլորտում, բայց պետք չէ բավարարվել այդ ամենով։

Ապրեսյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց նաև մի կետ, որ Կառավարության ծրագրի համաձայն, մինչև 2022 թվականը անհրաժեշտ է Հայաստան ներգնա զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան առնվազն 3 միլիոնի, պետք է համալիր միջոցառումներ իրականացնել, ամրապնդել ծառայությունների որակը։

«Ենթակառուցվածքների զարգացումից և երկրի հասանելիությից բացի, շատ է կարևորվում նաև մարդկային ռեսուրսների զարգացումը՝ ոլորտը բարձրակարգ պահանջարկին համապատասխանող կադրերով ապահովելը։ Կրթական համակարգում պետք է այնպես անել, որպեսզի տրվի այդ խնդրի լուծումը, այսինքն՝ լինեն պահանջարկին համապատասխանող կադրեր։ Պետք է այնպես անել, որպեսզի առնվազն կրթական ծրագրերի և չափորոշիչների մշակման գործընթացում ապահովվի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը»,- ընդգծեց Ապրեսյանը։

Նա շատ է կարևորում նաև այն, որ այսօր, կրթական հաստատությունները միայն մեկ կրթական գործառույթ չպետք է իրականացնեն, այլ պետք է կարողանան հանդիսանալ որպես գիտավերլուծական կենտրոններ։

Ապրեսյանը նաև շատ կարևորեց զբոսաշրջության ոլորտում ծառայություն իրականացնող, հատկապես զբոսավարների շրջանում օտար լեզուների՝ պարսկերենի, ռուսերենի, անգլերենի և այլ լեզուների իմացությունը։

«Մեր շուկաները գնալով ընդլայնվում են, և դա պետական քաղաքականության խնդիրներից է։ Այսօր արդեն մեզ համար նպատակային և խոստումնալից շուկա է դառնում Չինաստանը։ Երկրի հետ ավելի է հեշտացվել վիզաների հարցը չինացիների համար՝ կարող են ստանալ մուտքի վիզա հենց սահմանին, այդ թվում՝ նաև առցանց։ Այսուհետ մենք չինարենին տիրապետող մասնագետների կարիք ենք զգալու։ Կորեան նույնպես մեզ համար շատ հետաքրքիր շուկա է»,- եզրափակեց Ապրեսյանը և հավելեց, որ այս տարի կլինի առաջին չարտերային չվերթը Կորեայից։

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Տնտեսություն

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Քաղաքականություն

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Քաղաքականություն

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում