Սփյուռք

Լոս Անջելեսում երկու հայ տղամարդ է սպանվել

1 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսում երկու հայ տղամարդ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի Վալի Գլեն շրջանում մարտի 17-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու հայազգի տղամարդ է սպանվել՝ 47-ամյա Հակոբ Փափազյանը (Վան Նայսի բնակիչ) և 57-ամյա Վարդգես Մեսրոպյանը (Արկադիայի բնակիչ): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Daily News-ը:

Լրատվամիջոցը հայտնում է, որ սպանությունը կարող է կապված լինել հանցախմբերի հետ:

Լոս Անջելեսի շրջանային քննիչԷդ Ուինթերը հայտնել է, որ Մեսրոպյանը մահացել է դեպքի վայրում, իսկ Փափազյանը հիվանդանոց տեղափոխվելուց հետո:

Մանրամասներ այն մասին, թե ինչ վիրավորումներ են ստացել հայ տղամարդիկ, չի հաղորդվում: Միաժամանակ չեն տրամադրվում մանրամասներ նաև այն մասին, թե ինչ զենք է կիրառվել և որն է եղել սպանությունների դրդապատճառը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում