Կապանի օդանավակայանի համար նախատեսված ինքնաթիռի ներկման աշխատանքները մոտենում են ավարտին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանի համար նախատեսված չեխական L-410 ինքնաթիռի ներկման աշխատանքներն արդեն հասնում են ավարտին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում ՝ Կապանի օդանավակայանի ֆեյսբուքյան էջը:
Ինքնաթիռը ձեռք է բերվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից 5,5 մլն եվրոյով և կատարելու է Երևան֊Կապան֊Երևան կանոնավոր չվերթներ։
Օդանավակայանի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել հունիս֊հուլիս ամիսներին։
Կապանի օդանավակայանի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են2017թվականի առաջին կիսամյակում:Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է2միլիոն դոլար: Չեխական L-410 ինքնաթիռը 19 տեղանոց է: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտնել է, որ լինելու են սուբսիդավորված տոմսեր ուսանողության,առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար, իսկ տոմսերի գները դեռ որոշված չեն: