Հայկական մեղրն արդեն ազատ մուտք ունի եվրոպական շուկա. Պյոտր Սվիտալսկի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար-դեսպան Պյոտր Սվիտալսկին տպավորված է վերջին ամիսների ընթացքում սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնություններով: Այդ մասին Սվիտալսկին նշեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպված «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ» համաժողովի բացման ժամանակ:

Դեսպանը շնորհավորեց ՀՀ կառավարությանն այն ջանքերի համար, որոնք գործադրվում են սպառողների շահերի պաշտպանության և սննդի անվտանգության ոլորտներում: «Տպավորված ենք այն նախաձեռնությունների թվով, այն հավակնությունների մակարդակով, որոնք դրսևորվել են վերջին ամիսների ընթացքում կառավարության կողմից, վարչապետ Կարապետյանի գլխավորությամբ: Մենք՝ որպես Եվրոպական միություն, պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին, քանի որ սպառողների իրավունքների պաշտպանության խնդիրները շատ կարևոր տեղ ունեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակում: Կան կոնկրետ ծրագրեր, մենք դուրս ենք գալիս Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներից և այս գործընթացը լրիվ համահունչ է նաև Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին: Սա երկկողմ օգտավետ գործընթաց է, ու մենք պատրաստ ենք կոնկրետ օժանդակություն ցուցաբերել այս ջանքերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանը վստահություն հայտնեց, որ օժանդակության և համագործակցության շրջանակում ԵՄ-ն կարող է կոնկրետ քայլեր առաջարկել նոր ֆինանսական փաթեթում: Դա, նրա խոսքով, տեխնիկական կարողությունների զարգացումն է, փորձի փոխանակումը, ինչպես նաև օժանդակությունը կոնկրետ միջոցառումների իրականացմանը: «Հուսով եմ, որ օժանդակությունը կապահովի անհրաժեշտ արդյունքներ: Վստահ եմ, որ կառավարության համապատասխան քայլերի ձեռնարկումը կնպաստի նաև արտահանման ծավալների մեծացմանը դեպի ԵՄ շուկա: Հայկական սնունդը շատ համեղ է, մենք գիտենք դա, պարզապես պետք է ստեղծել անհրաժեշտ շրջանակ, որը կապահովի երաշխիքներ, կապահովի ոչ միայն համը, այլ նաև դրա անվտանգ և ապահով լինելը: Փետրվարից ներդրվել է ՀՀ-ԵՄ սերտիֆիկացման նոր գործընթաց և ուրախ եմ, որ հայկական մեղրն արդեն ազատ մուտք ունի եվրոպական շուկա: Հուսով եմ, որ շուտով նաև խեցգետինն էլ նույն ուղղությամբ կգնա և մյուս ապրանքները»,- ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Հայերեն English Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ