Քաղաքականություն

Հայաստանը և Դանիան կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Հայաստանը և Դանիան կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոպենհագենում պաշտոնական այցելությամբ գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպեց Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրուցակիցները քննարկեցին հայ-դանիական առևտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր: Նախարարներն համակարծիք էին, որ համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը կնպաստի գործարար շփումների ընդլայնմանը։

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Կարստեն Լորիտզենը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Դանիայի Թագավորության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում