Արցախ

Արցախի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել և տվել հանձնարարականներ

1 րոպեի ընթերցում

Արցախի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել և տվել հանձնարարականներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը մարտի 10-ին հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ և առաջիկա գործընթացները, որոնց վերաբերյալ ներկաները ցուցումներ և հանձնարարականներ են ստացել Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում