Հասարակական

Սամվել Մարտիրոսյանը բացահայտել է, թե ինչու են «Ֆեյսբուք»-ում արգելափակվել որոշ հայ օգտատերեր

1 րոպեի ընթերցում

Սամվել Մարտիրոսյանը բացահայտել է, թե ինչու են «Ֆեյսբուք»-ում արգելափակվել որոշ հայ օգտատերեր

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խուսափել ադրբեջանցիներին ներկայացնող «ա, զ, ռ, ե» չորս տառից բաղկացած բառից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հակառակ պարագայում սոցիալական ցանցն արգելափակում է այդ բառը կիրառող օգտատերերին: «Ֆեյսբուք»-ի ֆիլտրերը ավտոմատ գտնում են այդ բառն ու արգելափակում այն կիրառելու համար` նույնիսկ մեկնաբանություններում։ Վատը այն է, որ նույնիսկ մի քանի տարվա մեկնաբանություններում են ռոբոտները փնտրում։ Եթե հիշում եք, որտեղ եք նման մեկնաբանություն թողել, ինչը գրեթե անհնարին է, գտեք ու ջնջեք»,-գրել է Սամվել Մարտիրոսյանը:

Ըստ նրա` դա վերաբերում է նաև այլ ազգերին վերաբերող նվաստացնող մականուններին։ Սամվել Մարտիրոսյանը հորդորում է նաև արգելափակման դեպքում նոր հաշիվ չբացել, այլ սպասել մինչև այն արգելանքից դուրս կգա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում