Բեյրութում ծեծի ենթարկված «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրենը հոսպիտալացվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը Բեյրութի հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում դաժան ծեծի ենթարկվելուց հետո հոսպիտալացվել է գլխի, աչքի մի շարք վնասվածքներով, դիմածնոտային կոտրվածքներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Armenian Weekly-ն:

Անհայտ անձինք փետրվարի 26-ին հարձակվել էին Դուդակլյանի և նրա գործընկերոջ վրա Շաղզոյան մշակութային կենտրոնի ավտոկայանատեղիում: Թե որն է եղել հարձակման պատճառը, դեռևս հայտնի չէ:

Շատ անհատներ և կազմակերպություններ, ինչպես կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը և Հայկական իրավաբանական ասոցիացիան, դատապարտել են կատարվածը:

«Անչափ զարմացա ու զայրացա՝ տեղեկանալով Թուֆենկյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի նկատմամբ փետրվարի վերջին Բեյրութում կատարված հարձակման մասին։ Արդեն շուրջ երկու տարի է՝ ակտիվորեն գործակցում ենք Րաֆֆիի հետ, և նրա հայրենանվեր գործունեության մասին Արցախում գիտեն շատ շատերը։ Վստահ եմ, որ նրա վրա ձեռք բարձրացրած տաքգլուխ դեռահաս-երիտասարդները, երբ մի օր գոնե մասնակիորեն գիտակցեն նրա վաստակը Հայրենիքի առջև, խորապես զղջալու ու ներում են խնդրելու Րաֆֆիից։ Շուտափույթ ապաքինում, Րաֆֆի ջան»,- նշել է Ռուբեն Մելիքյանը։

Հայերեն English

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին