Արցախն ընդլայնում է համագործակցությունը եվրոպական կառույցների հետ. ԱԳ փոխնախարար Ալեքսանյանի հանդիպումները Բրյուսելում

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը փետրվարի 28-ին Բրյուսելում հանդիպել է «Հայաստանիեվրոպացի բարեկամներ» կազմակերպությանտնօրեն Դիոգո Պինտոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի և դրանց իրագործման հետ կապված մի շարք հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության եվրոպական գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտյանի և կառույցի մի շարք ակտիվիստներ հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է եվրոպական երկրներում ապրող հայ երիտասարդների ներգրավվածությունը համազգային ծրագրերում և նրանց ներուժի պատշաճ օգտագործումը եվրոպական տարածքում Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և hայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացման ուղղություններով:

Մարտի 1-ին Արմինե Ալեքսանյանը Բրյուսելում Հայ դատի գրասենյակում հանդիպել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի և պատասխանատու մի շարք աշխատակիցների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։

Այնուհետև ԱՀ ԱԳ նախարարի տեղակալը աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլեյնի Թեոխարուսի հետ։ Անդրադարձ է կատարվել Արցախում ընթացող զարգացումներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին։

Հանդիպումներին մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը։

Հայերեն العربية English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ