Երևանն արժանացել է Financial Times-ի «Պատմամշակութային ժառանգության քաղաք» անվանակարգի մրցանակի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր Financial Times պարբերականի fDiIntelligence ծառայության կողմից Երևանն արժանացել է «ԷֆԴիԱյ Ապագայի զբոսաշրջային ուղություններ 2017/18 - «Խմբագրի ընտրություն»» մրցանակին (fDi Tourism Locations of the Future 2017/18 - Editor’s Choice Awards)՝ «Պատմամշակութային ժառանգության քաղաք» անվանակարգում:

«Քաղաքում պատմամշակութային զբոսաշրջության և հանգստի ենթակառուցվածքների ներդրողների համար կան բազմաթիվ հնարավորություններ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցի թանգարանի վերականգնումը այդ հնարավորություններից մեկն է», - ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում է պարբերականը:

Երևանը բարձր է գնահատվել նաև Միջազգային համագործակցության անվանակարգում մրցանակի շնորհման քննարկումների ժամանակ՝ շնորհիվ օտարերկրյա ներդրողների համար աշխարհի քարտեզում պատշաճ տեղ գրավելուն ուղղված ջանքերի: Երևանը համագործակցում է աշխարհի ավելի քան 50 քաղաքների հետ և հանդիսանում է ութ միջազգային կազմակերպությունների անդամ: Ներկայումս աշխատանքներ են տարվում քույր քաղաքների և գործընկեր քաղաքների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ», - եզրափակում է պարբերականը:

Հայերեն العربية English Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը