ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին ձերբակալել է Պրոբացիայի պետական ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության Երևան քաղաքի առաջին բաժնի պետ Ա.Մ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ նշված պաշտոնատար անձը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով 1 մլն 200 հազար ՀՀ դրամ տուգանքի դատապարտված Մ.Ք.-ից՝ պատժի կրումից ազատելու նախապայմաններ ստեղծելու համար, պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով` 400.000 ՀՀ դրամ:

Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն English

Միրզոյանն ու Տավիոն Անթալիայում քննարկել են Հայաստան–Ֆինլանդիա առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Աբու Դաբիում ավարտվել են ռուս-ուկրաինական կարգավորմանը նվիրված եռակողմ բանակցությունները

Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին

Ստուբը եվրոպական երկրներին կոչ է արել ուղիղ երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ

Եգիպտոսը հայտնել է հութիներից պաշտպանության համար Սաուդյան Արաբիա զորքեր ուղարկելու մասին

Հայաստանում նոյեմբերի 14-21-ը կանցկացվի մեդիագրագիտության շաբաթ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել եկամտային հարկից ՀԿ-ներին ու լրատվամիջոցներին աջակցելու նախագծին

Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը

63-72 տարեկանները մինչև 2 մլն դրամի չափով բիզնես նախաձեռնությունների համար աջակցության հնարավորություն կունենան

COP31. ՀՀ վարչապետը մասնակցել է Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությանը