Սպորտ

Մաքսիմ Մանուկյանն արժանացել է «Հայկյան» հատուկ մրցանակի

1 րոպեի ընթերցում

Մաքսիմ Մանուկյանն արժանացել է «Հայկյան» հատուկ մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն արժանացել է «Հայկյան» հատուկ մրցանակի: Փետրվարի 28-ին կայացած «Հայկյան-2017» մրցանակաբաշխության ժամանակ մրցանակը Մաքսիմ Մանուկյանին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մանուկյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ «Հայկյան» մրցանակաբաշխության նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար: «Շնորհակալ եմ հիմնադրամին նաև երիտասարդ մարզիկներին աջակցելու և մեր կողքին լինելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մաքսիմ Մանուկյանը:

«Հայկյան» հատուկ մրցանակի արժանացան նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» նախագիծը, «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Հին արքաներ» հեռուստասերիալը, Արցախի առաջին պաշտպանական շրջանի բուժծառայության պետ Գևորգ Հարությունյանը և այլք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում