Ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումները կազմակերպելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հանձնաժողովի նախագահն է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Միաժամանակ, հանձնաժողովին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում մշակել միջոցառումների ծրագիր: