Հարկավոր է որոշիչ պահերը օգտագործել. Արսեն Վենգեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» դեմ առաջիկա խաղից:
«Մենք հիասթափված ենք եզրափակչում պարտվելուց հետո: Պարզապես պետք է վերականգնվենք և պատրաստվենք հաջորդ խաղին: Հարկավոր է որոշիչ պահերը օգտագործել: «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին չի մասնակցի Նաչո Մոնրեալը, իսկ մյուս ֆուտբոլիստները պատրաստ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Վենգերը:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կհյուրընկալի «Մանչեսթեր Սիթի»-ին: Հանդիպումը կկայանա մարտի 1-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: