Life

Գիտնականները հայտնաբերել են նոր տեսակի ցողունային բջիջներ

1 րոպեի ընթերցում

Գիտնականները հայտնաբերել են նոր տեսակի ցողունային բջիջներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քվինսլենդի համալսարանի հետազոտողները կարողացան հայտնագործել նոր տեսակի ցողունային բջիջներ, որոնք կարող են կերպարանափոխվել արյան անոթներով հյուսվածքների:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Hi-news.ru-ն:

Գիտնականների կարծիքով` «Մեզոէնդոտելինային» ցողունային բջիջները ապագայում կարող են կիրառվել բժշկության տարբեր ոլորտներում:

Օրինակ` դրանց միջոցով կարող են աճեցվել կոտրված ոսկորներ, վնասված աճառներ և արյան անոթներ:

Այդ բջիջների առավելությունն այն է, որ դրանց միջոցով կարելի է արտադրել հյուսվածքներ՝ ինտեգրված արյան անոթներով, ինչը շատ կարևոր է բժիշկների համար, որովհետև այլ եղանակով դրան հասնել դեռ հնարավոր չէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում