Life

Գիտնականները ծանր ծերությունից զերծ մնալու պարզ միջոց են նշել

2 րոպեի ընթերցում

Գիտնականները ծանր ծերությունից զերծ մնալու պարզ միջոց են նշել

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարբերական քաղցածությունը եւ թեթեւ վարժությունները բարելավում են առողջությունը եւ նվազեցնում սիրտ-անոթային հիվադնությունների, ինչպես նաեւ շաքարախտի հավանականությունը: Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտների գիտնականները՝ մկների վրա անցկացված գիտափորձերի արդյունքների հիման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է EurekAlert!-ի մամուլի տեղակագիրը:

Հետազոտության ընթացքում, որը տեւել Է չորս ամիս, մասնագետներն օգտագործել են չորս խմբի բաժանված մկների: Առաջինում կենդանիներն ունեցել են կերից շուրջօրյա օգտվելու հնարավորություն, երկրորդում կրծողներն ամեն օր 45 րոպե վազել են եւ կարողացել են սնվել, երբ ցանկանան, երրորդում օրումեջ քաղցած են մնացել: Չորրորդ խմբում մկները պարբերաբար քաղցած են մնացել եւ միեւնույն ժամանակ ֆիզիկապես ակտիվ են եղել:

Վարժությունները դրականորեն են ազդել կենդանիների ֆիզիկական առողջության ցուցանիշների վրա, սակայն ֆիզիկական ակտիվության եւ պարբերական քաղցածության զուգորդումն արդյունավետ Է եղել տոնուսի պահպանման եւ դիմացկունության զարգացման համար: Գիտնականների խոսքով՝ հետազոտության արդյունքները կիրառելի են նաեւ մարդկանց նկատմամբ, որոնք կարող են այդ կերպ բարելավել օրգանիզմի ընդհանուր վիճակը եւ նվազեցնել վաղաժամ մահվան վտանգը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում