Life

Հրապարակվել է  աշխարհի ամենամեծ ինքնաթիռի փորձարկման տեսագրությունը

1 րոպեի ընթերցում

Հրապարակվել է  աշխարհի ամենամեծ ինքնաթիռի փորձարկման տեսագրությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Stratolaunch Systems նախագծի ղեկավարներից մեկը` Պոլ Ալենը թվիթերյան իր էջում հրապարակել է Stratolaunch ինքնաթիռի փորձարկման տեսագրությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Hi-news.ru-ն, ինքնաթիռը թռիչքուղում իրականացրել է մի քանի վազք:

Նախնական տվյալներով` թռչող սարքը կարողանալու է երկինք բարձրացնել մինչև 250 տոննա բեռ, այն դեպքում, երբ ինքնաթիռը կշռում է 230 տոննա:

Նախատեսվում է, որ ինքնաթիռը առաջին փորձնական թռիչքը կիրականացնի 2019 թվականին:

Stratolaunch- ը նախատեսվում է օգտագործել որպես օդային հարթակ՝ կրող հրթիռները Երկրագնդի ցածր ուղեծիր հասցնելու համար: Եթե ինքնաթիռը թռիչքը հաջող իրականացնի` կդառնա աշխարհի ամենամեծ ինքնաթիռը օդում, որի թևերի բացվածքը կազմելու է 117 մետր:

Ինքնաթիռի փորձարկումը տեղի է ունեցել ս. թ. հունվարի 24-ին և 25-ին:

Շարժիչի և ինքնաթիռի համակարգի աշխատանքը ստուգելու համար սարքը մի քանի վազք է կատարել: Stratolaunch-ը թռիչքուղում 46 մ/ժ արագություն է զարգացրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում