Սպորտ

Հոկեյի «Արարատ» ակումբը պարտվում է փլեյ-օֆֆում 

1 րոպեի ընթերցում

Հոկեյի «Արարատ» ակումբը պարտվում է փլեյ-օֆֆում 

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ» հոկեյի ակումբը շարունակում է ելույթները Բելառուսի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության փլեյ-օֆֆում տանը «Գոմել-2»-ի հետ անցկացրեց երրորդ հանդիպումը: Խաղն ավարտվեց բելառուսական թիմի հաղթանակով՝ 6:3: Ընդհանուր հաշիվը 2:1 է՝ հօգուտ «Գոմել»-2-ի:

Այս զույգի չորրորդ հանդիպումը փետրվարի 28-ին է՝ կրկին «Արարատի» հարկի տակ: Քառորդ եզրափակիչում մրցակցությունը շարունակվում է մինչեւ երեք հաղթանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում