Life

Բարբարա Սթրեյզանդը խոստովանել Է, որ կլոնավորել Է իր սիրելի շանը

1 րոպեի ընթերցում

Բարբարա Սթրեյզանդը խոստովանել Է, որ կլոնավորել Է իր սիրելի շանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր եւ պրոդյուսեր Բարբարա Սթրեյզանդը խոստովանել Է, որ կլոնավորել Է իր շանը, որը սատկել Է 2017 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես Սթրեյզանդը պատմել Է Variety հանդեսում հրապարակված հարցազրույցում, իր երեք սաներից երկուսն իր Կոտոն դը Տուլեար ցեղատեսակի 14-ամյա սատկած շան՝ Սամանտայի կլոններն են:

«Նրանք բնույթով տարբեր են: Ես սպասում եմ, թե երբ են դրանք մեծանալու, որպեսզի կարողանամ տեսնել, թե ունեն արդյոք նրա (Սամանտայի) շագանակագույն աչքերն ու լրջությունը»,- հայտարարել Է դերասանուհին:

Սթրեյզանդը հայտնել Է, որ շան սատկելուց առաջ կլոնավորման համար բջիջներ են վերցվել նրա բերանից եւ ստամոքսից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում