Սպորտ

Եվգենիա Մեդվեդևայի հայրը խոսել է աղջկա ազգանվան մասին 

1 րոպեի ընթերցում

Եվգենիա Մեդվեդևայի հայրը խոսել է աղջկա ազգանվան մասին 

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևայի հայրը պատմել է աղջկա ազգանվան պատմությունը:

«Եվգենիայի ազգանվան փոփոխությունը կայացել է բացառապես իմ համաձայնությամբ: Եվ այդ պահի դրությամբ դա լավագույն միջոցն էր: Կարիք չկա ինչ-որ պատմություններ և պատճառներ փնտրել դրա մեջ: Հուսով եմ, որ ինձ կհաջողվի մեկընդմիշտ փակել այս թեման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվգենիա Մեդվեդևայի հոր` Արման Բաբասյանի խոսքը մեջ է բերում MK.ru-ն:

Բաբասյանը փաստել է նաև, որ բաժանումից հետո ինքը պահպանել է ընկերական փոխհարաբերությունները Եվգենիայի մոր` Ժաննայի հետ: «Որպես Եվգենիայի ծնողներ՝ մենք միշտ էլ շփվել: Կցանկանայի ասել, որ Ժաննան հրաշալի մայր է»,-ասել է նա:

Եվգենիա Մեդվեդևան 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր է, 2016, 2017 թվականների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 2017 թվականի աշխարհի թիմային առաջնության փոխչեմպիոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում