Մխիթարյանը կարող է դառնալ «Արսենալ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է «զինագործների» ամսվա լավագույն ֆուտբոլիստների թեկնածուների ցուցակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հենրիխ Մխիթարյանը դեռևս գլխավորում է առաջարկված 4 ֆուտբոլիստների ցուցակը: Բացի հայ կիսապաշտպանից ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար առաջադրված են նաև Նաչո Մոնրեալը, Աարոն Ռեմզին, Հեկտոր Բելերինը:
Քվեարկել այստեղ:
Կարդացեք հոդվածը` English