Սպորտ

Արագադ Աբրամյանն ու Վարդան Բիդրոսյանը կարիերան կշարունակեն «Ուրարտու» ակումբում

1 րոպեի ընթերցում

Արագադ Աբրամյանն ու Վարդան Բիդրոսյանը կարիերան կշարունակեն «Ուրարտու» ակումբում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը նոր համալրումներ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արագադ Աբրամյանը և հավաքականի թեկնածու Վարդան Բիդրոսյանը կարիերան կշարունակեն Ա լիգայում հանդես եկող «Ուրարտու» ակումբում:

Արագադ Աբրամյանը ծնվել է 1992 թվականի հուլիսի 8-ին Իրանում: Աբրամյանը նախկինում հանդես է եկել ԱՄՆ ուսանողական լիգայում, իսկ նրա վերջին ակումբը, եղել է Լոս Անջելեսի «Մասիս» ակումբը:

Արագադ Աբրամյանը իր նորամուտը ազգային հավաքականի կազմում նշել է ս.թ. փետրվարի 25-ին, ԵԱ-2021-ի նախընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղում, որտեղ Հայաստանի հավաքականը առավելության է հասել մրցակցի նկատմամբ 84-65 հաշվով: Նա խաղադաշտում անցկացրել է 34 րոպե և վաստակել 15 միավոր :

Վարդան Բիդրոսիանը ծնվել է 1983 թվականի ապրիլի 14-ին, Իրանում, հանդես է եկել պարսկական մի շարք ակումբներում, որտեղ եղել է առաջատար խաղացողներից մեկը: Վերջին թիմը եղել է պարսկական Սուպերլիգայում հանդես եկող «Գորգան» ակումբը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում