Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ֆերդինանտ Կարապետյանը «Մեծ Սաղավարտ»-ի մրցաշարում բրոնզե մեդալակիր է դարձել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ընթացող ձյուդոյի «Մեծ Սաղավարտ» միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել (73 կգ քաշային կարգ): Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։

Մրցաշարը վարկանիշային է 2020 թ. Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի համար։ Այս մեդալը հայ ձյուդոյիստին հնարավորություն կտա բարելավել դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում:

Հայերեն Русский