ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսության համար 2017 թվականը հաջող էր, թե որոշ ներքին միտումների տեսանկյունից, թե հաշվի առնելով ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացումը: Այդ մասին նշված է Եվրասիական փորձագիտական ակումբի տնտեսագիտական հետազոտության մեջ, որը ներկայացվեց «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հետազոտության մեջ ընդգծվում է, որ Հայաստանում 2017-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի համեմատ աճել է 7,7 տոկոսով, ինչը տարածաշրջանի ամենաբարձր ցուցանիշն է: Վերջին անգամ երկրի տնտեսական աճը մոտ 7 տոկոս է գրանցվել 2012 թվականին:

«Տնտեսական ակտիվության բարձր աճն ապահովվել է արդյունաբերության հաշվին, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 12,6 տոկոսով, առևտրի ծավալը՝ 14, ծառայությունների աճը՝ 14,4, շինարարության ոլորտի վերականգնման հաշվին՝2,2 տոկոսով: Որոշ ապրանքատեսակների և արտադրական ապրանքների արտահանմանծավալը զգալիորեն աճել է, հատկապես ԵԱՏՄ երկրներ: Միայն դեպի Ռուսաստան գինու արտահանման առումով գրանցվել է ռեկորդային աճ: Վերջին տարիներին հայկական գինու արտահանման ավելի քան 80 տոկոսը՝ 1 միլիոն լիտր, կազմել է ռուսական շուկան: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տարիների ընթացքում դեպի ՌԴ արտահանման ընդհանուր ծավալն աճել է ավելի քան 250 տոկոսով»,- նշված է հետազոտության մեջ:

2017-ին ՀՀ-ն արտահանման ռեկորդային ծավալ է ապահովել՝ 2,2 միլիարդ դոլար, ինչը 2016-ի համեմատ ավելի է 25,2 տոկոսով. սա վերջին 5 տարվա ամենաբարձր աճն է: Արդյունքում, ՀՀ-ի արտաքին առևտրաշրջանառությունը 2017-ի վերջին կազմել է 6,4 միլիարդ դոլար. աճը կազմել է 26,9 տոկոսով:

Եվրասիական փորձագիտական ակումբը հատկանշական է համարում այն, որ ՀՀ-ն ավելացրել է իր արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ 40,3 տոկոսով, ինչը բացարձակ արժեքով կազմել է 579,5 մլն դոլար: Արտահանումը դեպի ԵՄ երկրներ ավելացել է 32,2 տոկոսով և կազմել 633 մլն դոլար:

Ներմուծումը 2016-ի համեմատ 2017-ին ավելացել է 27,8 տոկոսով՝ կազմելով 4 միլիարդ 182,6 մլն դոլար:

Տարվա ընթացքում տարբեր ծրագրերով Հայաստան ներգրավվել է մոտ 856 միլիոն դոլարի ներդրումային կապիտալ: 2017թ. ՀՀ կառավարությունը հայտարարել է 5,3 միլիարդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրերի առկայության մասին: Միևնույն ժամանակ, կոնկրետ ներդրումային ծրագրեի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 3,2 միլիարդ դոլար:

856 մլն դոլարի ներդրումային կապիտալի 580 մլն-ը ներդրվել է մասնավոր հատվածից: Բացի այդ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության տվյալներով, կատարվել են նաև 190 մլրդ դրամի լրացուցիչ ներդրումներ:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում