Իշխող կոալիցիան առաջադրել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների պատգամավորները, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Արմեն Վարդանի Սարգսյանին:Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից:

ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվարի 23-ին խորհրդարանում հանդիպել է իշխող կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպման ընթացքում որոշվել է, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն Արմեն Սարգսյանի թեկնածությունը:

Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին:

Հայերեն العربية English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան