Տնտեսություն

Տնտեսապես ակտիվ բնակչության 83.5 տոկոսը զբաղված է եղել տնտեսության մեջ. ԱՎԾ

1 րոպեի ընթերցում

Տնտեսապես ակտիվ բնակչության 83.5 տոկոսը զբաղված է եղել տնտեսության մեջ. ԱՎԾ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը 2017-ի երրորդ եռամսյակում կազմել է 1 միլիոն 237.1 հազար մարդ, որոնց 83.5 տոկոսը կամ 1 միլիոն 032.8 հազար մարդ զբաղված են եղել տնտեսության մեջ, այդ թվում 27.1 տոկոսը` գյուղատնտեսության ոլորտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս են վկայում Ազգային վիճակագրական ծառայության «Պարենային ապահովություն և աղքատություն. 2017» հրապարակման տվյալները: ԱՎԾ-ի կողմից 2016-ին իրականացված աշխատուժի հետազոտության արդյունքների համաձայն` գործազրկության մակարդակը (հետազոտվել է 7 հազար 776 տնային տնտեսություն) կազմել է տնտեսապես ակտիվ բնակչության 18 տոկոսը կամ 220.2 հազար մարդ:

2017 թվականի երրորդ եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպը 2016-ի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ կազմել է 103.5 տոկոս: ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով կազմել է 1 տրիլիոն 583 միլիարդ 508.8 մլն դրամ, որից գյուղատնտեսության ծավալը` 314 միլիարդ 242.0 մլն դրամ կամ ՀՆԱ-ում 19.8 տոկոսը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում