ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Մոսկվայում ընթացող «Aeroflot open»-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում անակնկալ պարտություն կրեց Մանուէլ Պետրոսյանը:Միավոր կորցրեց նաև Շանթ Սարգսյանը: Միավորը կիսեցին Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանըև Արման Միքայելյանը: Լեհաստանը ներկայացնող Կացպեր Պյորունի դեմ խաղում հաղթանակ տոնեց Տիգրան Պետրոսյանը:
Մոսկվայում ընթացող «Aeroflot open» մրցաշարը մեկնարկել է փետրվարի 19-ին և կավարտվի մարտի 2-ին: