Կոնստանտին Կոսաչովը բարձր է գնահատում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մյունխենում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը փետրվարի 16-18-ը կայացած Մյունխենի անվտանգության համաժողովում, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի համոզմամբ, անվտանգության հարցերին վերաբերող համաժողովի կարևոր ելույթներից էր, որն աչքի էր ընկնում կառուցողականությամբ եւ հավասարակշռվածությամբ:

«Քննարկումը, որին մասնակցում էր Հայաստանի նախագահը, Մոլդովայի վարչապետը, ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերովհանձնակատար ՅոհաննեսՀանը եւ ես, օրինակներից մեկն է նրա, որ Մյունխենի համաժողովի օրակարգը դառնում է ավելի բազմակողմանի եւ սկսում է ներկայացնել տարբեր տեսակետներ, իսկ նման տենդենցը կարելի է պարզապես ողջունել: Ես իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնել Սերժ Սարգսյանին իր հրաշալի ելույթի համար, քանի որ նա իր կառուցողական ներդրումն ունեցավ քննարկմանը, հավասարակշռված եւ պատասխանատու վերլուծություն կատարեց այն մասին, թե ինչ է կատարվում հենց Հայաստանում եւ ընդհանրապես տարածաշրջանային հարաբերություններում, ինչպես նաեւ ավելի գլոբալ կոնտեքստում, որտեղ Հայաստանն անկասկած իր ուրույն դերն ունի: Առանց չափազանցության նրա ելույթը կենտրոնական էր եւ շատ մեծ ուշադրություն գրավեց»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Կոնստանտին Կոսաչովի խոսքով՝ ներկաների ուշադրության կենտրոնում հենց Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունն էր, այսինքն՝ այն փորձը, որով Հայաստանը համադրում է իր մասնակցությունը եւ՛ ԵԱՏՄ, եւ՛ ԵՄ ինտեգրացիոն գործընթացներին:

«Սա իսկապես դեռեւս միակ եւ ունիկալ դեպքն է,-նշեց Կոնստանտին Կոսաչովը՝ մասնավորապես հիշեցնելով Ուկրաինայի փորձը: -Հայաստանի դեպքում նույնը չպատահեց, եւ այս համաձայնագիրը համապատասխանեցվեց Հայաստանի շահերին համագործակցության իր ամբողջ սպեկտրով՝ հաշվի առնելով նաեւ նրա պարտավորվածությունները ԵԱՏՄ-ում: Հենց սա այն օրինակն է, թե ինչպես կարելի է գործել՝ գտնելով լուծում դժվար եւ թերեւս բավականին նուրբ հարցերում՝ նորմալ եւ կառուցողական ճանապարհով: Մենք 2012-2013 թվականներին մինչեւ Ուկրաինայի ճգնաժամը առաջարկեցինք Եվրամիությանը եւ Ուկրաինային կազմակերպել նման քննարկում ինչ-ինչ հակասություններից խուսափելու համար. այն ժամանակ Եվրամիությունը մեզ կոշտ պատասխան տվեց, որ դա քննարկման ենթակա չէ, դա այդ հարաբերությունների ներքին հարցն է, եւ բոլորս գիտենք՝ ինչի սա հանգեցրեց»,-ասաց ՌԴ պաշտոնյան՝ ընդգծելով, որ միայն կարելի է ողջունել, որ Հայաստանը տարբեր ինտեգրացիոն կառույցների հետ համագործակցության ճանապարհին ճիշտ քաղաքականություն է վարում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովին «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ: Նա իր ելույթում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային մի շարք հարցերի: Ելույթում նա անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի արդյունավետ փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ, անվտանգության տեսանկյունից տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, այդ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ու դրա առաջմղմանն իր ապակառուցողական քաղաքականությամբ խոչընդոտող Ադրբեջանի իշխանությունների քայլերին:

Սյուզի Մուրադյան

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ նախագահն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար

Մոսկվայում ռետրո տրամվայների շքերթ է անցկացվել

Մոսկվայի «Տապան» թանգարանում տեղի է ունեցել հոգևոր երգեցողության փառատոն

COP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտի

Սալարկվում է Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհը

Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 11-ի

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է արտերկրի հեղինակավոր բուհերի դասախոսներին

Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա. ՊԵԿ

Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Դատախազություն