Հովհաննես Ազիզյանը ՀՀ-ի և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման համաձայնագիրն առանձնահատուկ է համարում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը Հայաստանի և Ճապոնիայի միջև կնքված ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրումը լավ հնարավորություն է համարում, որպեսզի ճապոնացի ներդրողներն ավելի ակտիվ գործունեություն ծավալեն Հայաստանում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննես Ազիզյանը, ով եղել է հայկական կողմից հիմնական բանակցողը, հատուկ ընդգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որի հետ Ճապոնիան կնքում է ներդրումների ազատականացման և խրախուսման համաձայնագիր:

«Եվ բավականին կարճ ժամկետում ենք իրականացրել բանակցությունները, սակայն փաստաթուղթը իր ընդգրկունությամբ բավականին մեծ է։ Այստեղ նաև ներառվել է ծառայությունների մասը։ Այն ընդհանուր ընդգրկվածությամբ նոր ձևաչափ է, և մենք շնորհակալ ենք նաև ճապոնական կողմին, որ արագ կարողացանք բանակցել։ Հետաքրքրությունը կար երկու կողմում էլ, սակայն Հայաստանի համար սա առանձնահատուկ է, որովհետև մենք ակնկալում ենք, որ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո կստեղծվի առավել պաշտպանված, հստակ և կանխատեսելի իրավական կարգավորման դաշտ ճապոնացի ներդրողների համար։ Նրանք հնարավորություն կունենան հստակ պատկերացնել կարգավորումները, եթե որոշակի խոչընդոտներ լինեն: Եթե առկա լինեն դատական գործընթացներ, մենք հղում ենք կատարում դեպի արբիտրաժային դատարան։ Այսինքն, մենք խնդիրներն այնպես ենք ձևակերպել, որ առաջին հերթին ճապոնացի ներդրողների համար դաշտը հստակ լինի՝ ինչ գործունեություն կարող են իրականացնել, ինչ ներդրումներ որ ոլորտում, ինչ սահմանափակումներ կան, եթե դրանք գոյություն ունեն»,- նշեց փոխնախարարը:

Նա հավելեց, որ Հայաստանում նրանց համար կա թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան դաշտ, ինչը հնարավորություն կտա բավականին ակտիվ գործունեություն ծավալել մեր երկրում։ «Մենք հույս ունենք, որ սա լավ սկիզբ է, և լավ տրամպլին, որպեսզի Ճապոնիայի նման երկիրը, որն ունի բարձր տեխնոլոգիաներ, ունի բավականին մեծ փորձ ու լուրջ ներդրումներ է իրականացնում արտասահմանում, շեշտը ուղղի նաև Հայաստանի Հանրապետություն»,- ընդգծեց Հովհաննես Ազիզյանը։

Փոխնախարարն ընդգծում է, որ համաձայնագրի վավերացումից հետո պետք է երկուստեք աշխատանք իրականացվի, որպեսզի հայ և ճապոնացի ներդրողներին ներկայացվեն այն հնարավորությունները, որ փաստաթուղթը տալիս է։ «Եվ, իհարկե, այն լրացուցիչ հնարավորություն է ստեղծում ճապոնական ներդրողների համար հետաքրքրվել և դեպի Հայաստան ուղղություն վերցնել, որովհետև Հայաստանը՝ որպես տրամպլին, կարող է դիտարկվել նաև դեպի տարածաշրջանային այլ երկրներ մուտք գործելու հնարավորություն, մասնավորապես ԵԱՏՄ շուկա և նաև Իրան»,- ասաց Ազիզյանը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շուկան հետաքրքրում է ոչ միայն Ճապոնիային, այլ բոլոր երկրներին, որովհետև այն մեծ և տարողունակ շուկա է։ «Կարծում եմ, որ, ունենալով բավականին լավ տեխնոլոգիաներ, նրանք կարող են նպաստել մեր երկրում արտադրվող ապրանքի և արտադրողականության որակի բարձրացմանը, դրանով իսկ լավ արտադրանք ու շահույթ ստանալ՝ ուղղորդելով այդ ապրանքները ԵԱՏՄ կամ իրանական շուկա»,- եզրափակեց փոխնախարարը։

Հայաստանը և Ճապոնիան ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել փետրվարի 14-ին: Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ճապոնական կողմից ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Հայերեն English Русский

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով