Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շինաշխատանքները ավարտին կհասցվեն մինչ 2018-ի հունիսը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի Դիլիջանի ուսումնական կենտրոնում, որտեղ այժմ տեղակայված է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, շինարարական աշխատանքները՝ արտաքին ցանկապատի շարունակություն, սպորտհրապարակների արհեստական ծածկույթների իրականացում, անցագրային կետի վերակառուցում, ավարտին կհասցվի մինչ 2018 թվականի հունիսի 1-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին նշված է կառավարության որոշման նախագծում, որով նախատեսվում է վարժարանի ավարտված շինարարության օբյեկտների և հողատարածքների հանձնման-ընդունման գործընթացի վերջնաժամկետ սահմանել 2018 թվականի հունիսի 1-ը: Դրանով կավարտվի կենտրոնը ՊԵԿ-ից Պաշտպանության նախարարությանը փոխանցելու գործընթացը:
Ըստ հիմնավորման՝ շինարարական աշխատանքները մինչ այժմ չեն ավարտվել՝ եղանակային պայմաններից ելնելով: