Ռումեն Ռադևը ցանկանում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին նվիրված Խաղաղության տակառը բացվի շուտով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը՝ տիկնոջ հետ այցելեց Երևանի կոնյակի գործարան: Նախագահն ու նրան ուղեկցող պատվիրակությունը շրջեցին գործարանի «Արարատ» թանգարանում և ծանոթացան հայկական «Արարատ» կոնյակի պատմությանն ու արտադրական գործընթացին:

Ռումեն Ռադևը կանգ առավ նաև Խաղաղության տակառի մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին՝ ի պատիվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդների՝ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների այցի: Տակառում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող՝ 1994թ. կոնյակի սպիրտ: Այն կոչվում է Խաղաղության, քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուլղարիայի նախագահը գրառում կատարեց գործարանի հուշագրքում՝ գրելով. «Ցանկանում եմ, որ տակառը բացվի շուտով»:

Նախագահ Ռադևը եղավ նաև Երևանի կոնյակի գործարանի գանձարանում, որտեղ պահվում է «Արարատ» կոնյակների բացառիկ հավաքածու՝ նախորդ դարասկզբի առաջին նմուշներից մինչև մեր օրեր: Թանգարանի նախագահական անցուղին համալրվեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի անվանական տակառով, որի վրա նա թողեց իր ստորագրությունը: Այնտեղ պահվում է նաև 2014թ. գործարան այցելած Բուլղարիայի նախկին նախագահ Գեորգի Պարվանովի անվանական տակառը:

Նախագահ Ռադևը նվեր ստացավ 30 տարի հնեցմամբ ԱՐԱՐԱՏ «Էրեբունի» կոնյակ:

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի պետական այցը Հայաստան մեկնարկել էր փետրվարի 11-ին:

Հայերեն English Русский

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո