Մանկական բեսթսելեր 4/24. «Հեքիաթներ բարու և չարի մասին» և «Լինում է, չի լինում» գրքերն ամենավաճառվածների ցանկում են

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի «Հեքիաթներ»ժողովածուն առաջինն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Վարկանիշային աղյուսակ է վերադարձել և երկրորդ հորիզոնականը զբաղեցրել«Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում:

ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ը մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը և երրորդն է: Անդերսենյան գործերըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:

Չորրորդ տեղում «Երեք պատմվածք Շերլոկ Հոլմսի արկածներից»գիրքն է, որում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան փորձություններն ու հաղթանակները:

«Հեքիաթներբարուևչարիմասին»զարմանահրաշ գիրքը վերադարձել է ամենավաճառվածների աղյուսակ` զբաղեցնելով պատվավոր հինգերորդ հորիզոնականը:

«Լինում է, չի լինում» հեքիաթների պատկերազարդ ժողովածուն վեցերորդն է: Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի հեքիաթների հերոսները փոքրիկների ամենասիրածներն են: Այս հեքիաթների նոր նկարազարդումներն էլ ավելի հետաքրքիր են դարձնում ընթերցումը:

Յոթերորդ հորիզոնականում «Աշխարհիիմաստունհեքիաթներ»ժողովածուն է: Այն 2015 թվականին «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության կողմից ճանաչվել է նախորդ տարվա մանկական բեսթսելեր: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստնության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը զիջել է իր դիրքերը և ութերորդն է: Հեղինակի լավագույն գործերը զետեղված են այս գրքում:

Մեր ցանկ է վերադարձել և իններորդ տեղում հայտնվել Ղազարոս Աղայանի«Անահիտ»հեքիաթը: Այն Վաչագանի և Անահիտի սիրո, խիզախության, աշխատասիրության, նվիրվածության մասին է: Հեքիաթի մոտիվներով նաև մուլտֆիլմ է նկարահանվել:

Ամենավաճառվածների աղյուսակը եզրափակում էՄարկ Տվենի«Թոմ Սոյերի արկածները»գիրքը: Թոմը մոտ 12 տարեկան տղա է, որը, մոր մահից հետո, ապրում էր իր մորաքույր Պոլլիի տանը։ Վեպում նկարագրվում են տարբեր արկածներ, որոնք տեղի են ունենում Թոմի և նրա ընկերների հետ։ Դրանք մի քանի ամիս են տևում: Արկածների ընթացքում Թոմը հասցնում է գտնել իր սերը, ականատես լինել սպանության և բռնել մարդասպանին, փախչել տնից, դառնալծովահենև ապրել կղզում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ. Քանակ
1 Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» Արևիկ 43
2 «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» Բուկինստ 42
3 Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» Արևիկ 38
4 «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» Անդրանիկ 35
5 «Հեքիաթներ բարու և չարի մասին» Բուկինիստ 34
6 «Լինում է չի լինում» պատկերազարդ հեքիաթներ Զանգակ 28
7 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ Պրինտ 23
8 Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» Ջի Էս Էմ 23
9 Ղազարոս Աղայան «Անահիտ» Արևիկ 15
10

Մարկ Տվեն

«Թոմ Սոյերի արկածները»

Անտարես 14

«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Հայերեն

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը