Փարիզ-Ամստերդրամ գնացքում ահաբեկչությունը կանխած Մարկ Մուղալյանը Քլինթ Իստվուդի ֆիլմում մարմնավորում է ինքն իրեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սորբոնի համալսարանի հայազգի դասախոս, պրոֆեսոր Մարկ Մուղալյանը, ով հերոսաբար դիմադրել էր Ամստերդամ-Փարիզ գնացքում ուղևորների վրա հարձակված հանցագործին, Քլինթ Իսթվուդի «15:17-ին Փարիզում» կոչվող ֆիլմում մարմնավորում է ինքն իրեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Armenian Weekly-ն:

Ֆիլմի սցենարը հիմնված է ինքնակենսագրական գրքի վրա, որը գրել են գնացքի երեք ամերիկացի ուղևորները, որոնք օգնել են հարձակման խոչընդոտմանը: Նրանք ևս կխաղան ֆիլմում:

Սպասվում է, որ ֆիլմն էկրաններ կբարձրանա փետրվարի 9-ին:

2015 թվականի օգոսոտոսի 21-ին Փարիզից Ամստերդամ շարժվող գնացքի ուղևոր Մարկ Մուղալյանը առաջինն էր, որ նկատել է 25-ամյա մարոկկացի ահաբեկիչ Սյուբա ալ-Քազանին, ով իր Կալաշնիկով տեսակի ինքնաձիգից հասցրել է կրակել ուղևորներից մեկի վրա և վիրավորել նրան: Մուղալյանը փորձել է վնասազերծել ահաբեկչին ու խլել նրանից հրազենը: Սակայն ահաբեկիչը կրակել է Մուղալյանի վրա և վիրավորել նրան: Օգնության են հասել գնացքի երեք ամերիկացի ուղևորները, որոնց հաջողվել է վնասազերծել ահաբեկչին:

Մուղալյանն իր սխրանքի համար Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից պարգևատրվել է Պատվո լեգեոնի սպայական շքանշանով: Ավելի վաղ շքանշանով պարգևատրվել էին նաև ահաբեկչի վնասազերծմանը մասնակցած երեք ԱՄՆ քաղաքացիներն և մեկ բրիտանացի:

Հայերեն العربية English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին