106-ամյակը չբոլորած՝ կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատես-վերապրածներից Սիլվարդ Ատաջյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության երևանաբնակ եզակի ականատես-վերապրածներից մեկը՝ Սիլվարդ Հայրապետի Ատաջյանը: Մուսալեռցի կինն ընդամենը մի քանի ամիս անց՝ ապրիլի 7-ին կդառնար 106 տարեկան:

Նրա ընտանիքի անդամները Կիլիկյան Սուեդիայի շրջանի այն հայերի շարքում էին, ովքեր 1915 թվականին մասնակցել էին թուրքական ջարդարարների դեմ մղված հերոսական պայքարին: Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձել էին իրականացնել հայության տարհանման հրամանը, հայերը որոշել էին դիմադրություն ցույց տալ` բարձրանալով Մուսա լեռ, որտեղ և կազմակերպել էին ինքնապաշտպանական մարտեր` 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հարձակումները:

«1915 թվականին քույրս, մայրս և տատիկս բարձրացանք Մուսա լեռը:Ես այդ ժամանակ երեք տարեկան էի: Հայրս և հորեղբայրս զինվորներ էին: Հայրս կարգադրեց մորս վերցնել մեզ և բարձրանալ լեռը»,- պատմել էր տիկին Սիլվարդն «Արմենպրես»-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացված «Ականատեսը» հատուկ նախագծի շրջանակում՝ 2013 թվականին:

2013 թվականից արդեն 5 տարի է անցել, բայց Հայոց ցեղասպանության մասին նյութեր պատրաստող մեր տեղի և արտերկրի գործընկերների հետ այս տարիներին բազմաթիվ առիթներ ենք ունեցել այցելելու տիկին Սիլվարդին: Նրա հետ անգամ մի քանի րոպե շփվելու պարագայում, անհնար էր չսիրել նրան, չվարակվել նրա մարդկային ջերմությամբ:

2015թ. փետրվարի սկզբին Սիլվարդ Ատաջյանը բավականին բարդ վիրահատության ենթարկվեց, բայց նրան հաջողվեց ապաքինվել և ոտքի կանգնել, ապրել հույսով և հավատով: Իր եզակի հասակակիցների նման, պատերազմի գինն իմացող ուժեղ, բազմաթիվ փորձություններ հաղթահարած այս կնոջ մեծ ցանկությունն էր, որ ժառանգներն ապրեն խաղաղ երկնքի տակ:

«Արմենպրես»-ի խմբագրությունն իր խորը ցավակցությունն է հայտնում Ատաջյանների ընտանիքին, հարազատներին: Նա բոլորիս մեծ տատիկն էր՝ համամարդկային ցավի 105-ամյա կրողը...

Տաթևիկ Գրիգորյան

Հայերեն العربية English Русский

Ռուսաստանի ու Բրազիլիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց «Ցելյե»-ին

Իրաքը ծրագրում է դեպի Սիրիա և Թուրքիա նավթատարի շինարարություն սկսել

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս