Հայաստանում 2017-ին առևտուրը շուրջ 370 միլիոն դրամով գերազանցել է 2016-ի ցուցանիշը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017 թվականին կատարվել է 2.6 տրիլիոն դրամի առևտուր, որը 14 տոկոսով ավելի է 2016 թվականի ցուցանիշից: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, մանրածախ առևտուրը վերոնշյալի 51.3 տոկոսն է կազմում կամ 1.3 տրիլիոն դրամ և աճել է 5.5 տոկոսով՝ 2016-ի համեմատ: Մեծածախ առևտրի կշիռը ամբողջի մեջ 44.3 տոկոս է` կազմելով 1.1 տրիլիոն դրամ, աճը նախորդ տարվա համեմատ 25.8 տոկոս է: Ավտոմեքենաների առևտուրը, որն իր մեջ ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը, կազմել է 113.7 միլիարդ դրամ` ամբողջի 4.4 տոկոսը, նախորդ տարվա համեմատ այս ոլորտում առևտրի աճը 15 տոկոս է:

Մանրածախ առևտրի շրջանառության աճին նպաստել են խանութներում (8 տոկոս), գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում (6.1), առևտրի այլ օբյեկտներում (2.1) մանրածախ առևտրի աճը, զսպող դեր են ունեցել սպառողական ապրանքների շուկաներում (-16.8) և կրպակներում գրանցված (-1.2) առևտրի նվազումը:

Մանրածախ առևտրի շրջանառության կառուցվածքում 2017-ին առյուծի բաժինը խանութներինն է` ամբողջի 79.1 տոկոսը, առևտրի այլ օբյեկտները 11.5 տոկոս են կազմում, սպառողական ապրանքների շուկան` 5.2 տոկոս, կրպակները` 2.1 տոկոս, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները` 1.5 տոկոս:

Մանրածախ առևտրի շրջանառության բաշխվածությունն ըստ մայրաքաղաքի և մարզերի ունի հետևյալ տեսքը: Երևանին բաժին է հասնում 74.5 տոկոսը, բոլորը մարզերը միասին վերցրած` 35.5 տոկոս: Կոտայքը, Շիրակը, Արարատն ու Արմավիրը համապատասխանաբար ունեն 4.6, 4.1, 3.3 և 3.1 տոկոս կշիռ այդ բաշխվածության մեջ: Ամենափոքր մասնաբաժինը մանրածախ առևտրի կառուցվածքում ունեն Վայոց ձորն (0.5 տոկոս) ու Սյունիքը (1.6):

Հայերեն English

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ