Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համաձայնագրի նախագծին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի նախագծին, որն արժանացել է ԵԱՏՄ անդամ պետությունների հավանությանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017թ. օգոստոսի 8-ի կարգադրությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, համաձայնագրի հիմնական նպատակը ԵԱՏՄ անդամ պետություններում կեղծված ապրանքների ապօրինի շրջանառության կանխումն ու կանխարգելումն է, նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ոլորտում համաձայնեցված, համակարգված քաղաքականության իրականացումն ու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների օրինական շրջանառության ապահովումը:

Համաձայնագրով որոշվում է հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորման, տեղափոխման և իրացման կարգը։

Համաձայնագրի գործողությունը տարածվում է իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց վրա, ովքեր իրենց ձեռնարկատիրական գործունեության մեջ իրականացնում են այն ապրանքների արտադրությունը, շրջանառությունը և պահպանումը, որոնց առնչությամբ ընդունվել է պարտադիր դրոշմավորման որոշում:

Համաձայնագրով նվազագույնի են հասցվում նշված ապրանքների անօրինական ներկրման, արտահանման և արտադրության ռիսկերը, բարեխիղճ տնտեսվարողների համար ստեղծվում են արդար մրցակցություն ապահովելու արդյունավետ մեխանիզմներ, հստակեցվում է նաև կեղծված (նմանակված) ապրանքներից ԵԱՏՄ քաղաքացիների շահերի պաշտպանությանն ուղղված իրավական դաշտը:

Փաստաթղթով սահմանվում են փոփոխություններ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրության, ներմուծման, արտահանման, ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքով տարանցման ժամանակ գործող ընթացակարգերում: Նախատեսվում է նաև առցանց կամ համաժամանակյա տեղեկատվության փոխանակում անդամ պետությունների համապատասխան ծառայությունների միջև:

Հայերեն English

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովան ամրապնդում է երկկողմ հարաբերությունները Կիպրոսի հետ. Moldpres

Դանիայի և Շվեդիայի վարչապետները թերահավատորեն են վերաբերվել Պուտինի հետ իրենց գործընկերների հեռախոսազրույցի արդյունքներին

Դավիթ Խուդաթյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են մի շարք ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում

Բուլղարիայում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար հասանելի է դարձել ևս տասնհինգ բուլղարական կոմիքս. BTA

Ըմբիշ Կարեն Ասլանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին ու դարձել աշխարհի չեմպիոն

Երևանի փոխքաղաքապետն ու Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է սոցիալական աջակցության ծրագիր՝ կանանց զբաղվածությունն ապահովելու նպատակով

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է