ՀՀ նախագահ առաջադրվելու և դառնալու դեպքում բոլոր ջանքերը ներդնելու եմ տնտեսությունը զարգացնելու համար. Արմեն Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը վստահեցնում է՝ եթե դառնա ՀՀ նախագահ՝ բոլոր ջանքերը կներդնի երկրի տնտեսությունը զարգացնելու համար: Այդ մասին Սարգսյանը նշել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, անդրադառնալով երկրում 30 տոկոս աղքատության ցուցանիշին՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է բարեգործությամբ լուծել հարցը: Հարցի լուծման ճանապարհը հստակ է` աշխատանք ունենալ և վարձատրվել այդ աշխատանքի համար, պահել իր արժանապատվությունը, դրանով դուրս գալ աղքատությունից: Եթե առաջադրվեմ և դառնամ ՀՀ նախագահ, իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու համար: Ներդրումներ ունենալն ինքնանպատակ չէ»:

Արմեն Սարգսյանը հիշեցրեց հին արաբական ասույթ.«Եթե դու բարձունքին կանգնած ես, ներքևում կանգնած բազմաթիվ մարդիկ վերևից քեզ մրջյուն են թվում, բայց պետք է ուշադիր լինել՝ ներքևից նայող մարդիկ քեզ նույնպես մրջյուն են տեսնում»:

«Ես չեմ կարծում, որ այն ճանապարհը, որ անցել եմ, որևէ օր թույլ կտա, որ ես որևէ անհատի, անկախ նրանից՝ աղքատ է, թե հարուստ, երիտասարդ է, թե ծեր, արհամարհական վերաբերվեմ», - վստահեցրել է Արմեն Սարգսյանը։

Հայերեն العربية English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան