Life

Վախճանվել Է Մեծ Բրիտանիայի ռեկորդակիր տատիկը

1 րոպեի ընթերցում

Վախճանվել Է Մեծ Բրիտանիայի ռեկորդակիր տատիկը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում վախճանվել Է ռեկորդակիր տատիկը, որն ուներ ավելի քան 150 թոռ, ծոռ եւ ծոռնորդի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail հրատարակությունը:

Մարգարետ Հովարթը 98 տարեկան հասակում կյանքից հեռացել Է հիվանդանոցում՝ ներկայում ողջ ինը զավակներով շրջապատված, որոնք 50-ից մինչեւ 70 տարեկան են: Մինչեւ իր մահը կինն ինքն Էր իր մասին հոգ տանում՝ առանց իր ժառանգների օգնության:

Հովարթը «Մանչեսթր Յունայթեդ» ակումբի մոլի երկրպագուն Էր. նրա ամբողջ սենյակը կահավորված Էր թիմի գույներով: Նրա սիրելի ժամանցն իր ժառանգների հետ միասին ֆուտբոլ դիտելն Էր:

Հովարթի թոռնուհիներից Ամանդա Միքինը պատմել Է, որ հանգուցյալը սիրում Էր, երբ ընտանիքը մեկտեղվում Էր: «Նա ինչ-որ բան Էր գործում ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի համար: Բոլոր աղջիկներն անընդհատ նրա հետ Էին, բայց հենց որ սկսվում Էր ֆուտբոլի մրցախաղը, նա վազում Էր տղաների մոտ»,-հիշում Է նա:

Հունվարի 31-ին կկայանա Հովարթի հուղարկավորությունը, որին կհավաքվեն նրա ազգականները՝ 45 թոռները, 84 ծոռները եւ 25 ծոռնորդիները: Նա 12 զավակ ուներ, սակայն նրանցից մեկը մահացել Է մանուկ հասակում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում