Դեսպան Մկրտչյանը Լատվիայի պատգամավորներին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Լատվիայում գտնվող դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հունվարի 24-25-ը հանդիպումներ ունեցավ Լատվիայի Սաեյմայի (խորհրդարան) խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ «Կանաչների և գյուղացիների միություն» խմբակցության ղեկավար Ավգուստս Բրիգմանիսի, «Համաձայնություն» խմբակցության ղեկավար Յանիս Ուրբանովիչի, «Լատվիական տարածաշրջանային միություն» խմբակցության ղեկավար Նելյա Կլեյնբերգայի, «Միություն» խմբակցության ղեկավար Հոսամս Աբու Մերիի, նույն խմբակցության ղեկավարի տեղակալ Ինթս Դայդերիսի, «Ազգային միություն, ամենը Լատվիայի համար, հայրենի հողի և ազատության համար» (Լատվիա ազգային անկախության շարժում) խմբակցության պատգամավոր Էդվինս Շնիորեի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպումների ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ կոչ անելով մոտ ապագայում վավերացնել այն Լատվիայի խորհրդարանի կողմից:

Դեսպան Մկրտչյանը Լատվիայի օրենսդիր մարմնի պատգամավորների հետ հանդիպումների ընթացքում վերջիններիս ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները, քննարկվեցին երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտությունն առաջ մղելուն ուղղված քայլերը, անդրադարձ կատարվեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը։

Հանդիպումների ընթացքում դեսպան Մկրտչյանը զրուցակիցներին ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան