ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Հնդկաստանի նախագահին և վարչապետին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին շնորհավորական ուղերձներ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին և վարչապետ Նարենդրա Մոդիին՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հայերեն English Русский