Արմեն Սարգսյանի հեղինակությունը և տեղեկացվածությունը շատ օգտակար կլինի Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերություններում. ՀԲԸՄ նախագահ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել ՀՀԿ կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին: ՀԲԸՄ նախագահը կարևորել է այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը ոչ միայն մեծ հեղինակություն է վայելում Սփյուռքում, այլև չափազանց լավ տեղեկացված է Սփյուռքի խնդիրներին:
«Անշուշտ, մեզ համար պատիվ է նրա հետ մոտիկից ծանոթ լինելը: Մեր հարաբերությունները 90-ականներից են սկիզբ առել: Նրա հեղինակությունը, նրա տեղեկացվածությունը Սփյուռքի խնդիրներին շատ օգտակար կլինի և վստահ եմ՝ շատ դրական դեր պետք է ունենա Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերություններում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Պերճ Սեդրակյանը:
ՀԲԸՄ նախագահը նկատել է նաև, որ Արմեն Սարգսյանըհամբերատար մարդ է և կկարողանա իրականացնել Հայրենիք-Սփյուռք կապիամրապնդման ու զարգացման իր տեսլականը: