ԵՄ-ի հետ համագործակցության նոր համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում Հայաստանի համար. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ունի լուրջ ձեռքբերումներ եվրոպական երկրների հետ երկկողմ և բազմակողմ հարաբերություններում: ԵԽԽՎ-ում այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով Եվրոպայի խորհրդում ունեցած ձեռքբերումների մասին հարցին: «Ե'վ 2016, և' 2017 թվականներին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողները իրենց զեկույցներում արձանագրել են մեծ առաջընթաց Հայաստանի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը նաև վերը նշվածը հիմնավորող օրինակ բերեց. «2008 թվականին, երբ ես ընտրվեցի Հայաստանի Հանրապետության Նախագահ, մենք մեծ մարտահրավերներ ունեինք և շատ լարված հարաբերություններ ունեինք կոնկրետ Եվրոպայի խորհրդի հետ, և մեզ նույնիսկ սպառնում էին պատժամիջոցներ: Դրանից 10 տարի անց մենք արդեն խոսում ենք Հայաստանի ձեռքբերումների մասին»,- ասաց ՀՀ Նախագահը:

Անդրադառնալով ԵՄ-Հայաստան հարաբերություններին` ՀՀ Նախագահը հիշեցրեց, որ 2 ամիս առաջ ՀՀ-ն ԵՄ-ի հետ ստորագրել է համագործակցության նոր պայմանագիր, որը շատ լավ հեռանկարներ է բացում Հայաստանի զարգացման համար: «Մենք ինքներս մեզ եվրոպացի ենք համարում` անկախ նրանից, թե եվրոպացիները մեզ այդպիսիք համարում են, թե ոչ: Ուստի մեր համագործակցությունը եվրոպական երկրների հետ, եվրոպական կառույցների հետ բխում է մեր համոզմունքից, և որևէ մեկը մեզ չի պարտադրում»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը:

Հայերեն English Русский

ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնման խոշոր նախագիծ է մեկնարկել

Ստուբը Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտնել է Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների արդյունքների մասին

Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը

Բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին

Կոմիտասի և բնության երկխոսությունը՝ COP17-ում. Հայկ Պետրոսյանը համաժողովի մշակութային հատվածում ներկայացավ յուրահատուկ համերգով

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի