Քաղաքականություն

Մակրոնն իր երիտասարդությամբ և դինամիզմով հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման հույս է ներշնչում. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Մակրոնն իր երիտասարդությամբ և դինամիզմով հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման հույս է ներշնչում. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր երիտասարդությամբ և դինամիզմով մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հույս է ներշնչում: Այդ մասին ՀՀ նախագահը նշել է L'Express պարբերականին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե Մակրոնի հետ հանդիպումից ինքն ի՞նչ ակնկալիքներ ունի:

«Անցել է 25 տարի այն բանից, երբ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆրանսիայի հետ, որոնք շարունակում են խորանալ: Մեր ժողովուրդները միմյանց հետ կապված են դարերով, բայց այդ կապը դարձել է ավելի ամուր վերջին տարիներին՝ տնտեսական, մշակութային, գիտական կրթական ոլորտներում: Մանկապարտեզից մինչև համալսարան մասնագիտական՝ ավագ դպրոցի միջոցով ֆրանսիական կրթությունը մեր երկրում բավականին ներկայացված է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծել է ՀՀ նախագահը:

Սարգսյանը, միաժամանակ, հիշեցրել է, որ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: «Ֆրանսիան հանդիսանում է առանցքային գործընկեր ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում: Հիշեցնեմ, որ նոյեմբերի 24-ին Հայաստանը Եվրամիության հետ ստորագրել է գլոբալ և ընդլայնված շրջանակային համաձայնագիր, որը մեզ առաջարկում է նոր հնարավորություններ: Այդ համաձայնագրի արդյունքը կլինի Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացումը»,- ասել է ՀՀ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում