Քաղաքականություն

ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը

3 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը երկրի 4-րդ նախագահին կընտրի մարտի 2-ին, իսկ վարչապետին` մայիսի սկզբին: Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում, իսկ վարչապետի թեկնածուների առաջադրումը` ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ 4-րդ նախագահի և նոր վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները:

Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին, իսկ մինչ այդ` փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում, տեղի կունենա թեկնածուների առաջադրումը: «Նախագահի թեկնածուի առաջադրումը պետք է տեղի ունենա պատգամավորների ընդհանուր թվի ¼-ի կողմից: Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե այս փուլում էլ նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությունը»,- մանրամասնեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Այն պահից, երբ ընտրությունը տեղի կունենա որոշակի ժամանակահատված նորընտիր նախագահը չի ստանձնի իր լիազորությունները, որովհետև դեռ պետք է ավարտվեն գործող նախագահի լիազորությունները: Գործող նախագահի լիազորություններն ավարտվում են ապրիլի 9-ին: Ապրիլի 9-ին խորհրդարանի կողմից ընտրված 4-րդ նախագահը Ազգային ժողովի հատուկ նիստում կստանձնի լիազորությունները, և կդադարեն գործող նախագահի լիազորությունները:

Արփինե Հովհաննիսյանը մանրամասնեց, որ նույն օրը տեղի կունենա վարչապետի և կառավարության հրաժարականը: Ըստ Սահմանադրության` արդեն ոչ թե պատգամավորների ¼-ը կամ մեկ այլ համամասնություն, այլ խորհրդարանական խմբակցությունները ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում կներկայացնեն վարչապետի թեկնածուների: Ազգային ժողովի հաջորդ նիստում` մայիսի առաջին շաբաթվա ընթացքում, տեղի կունենա վարչապետի ընտրությունը` ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արդեն հայտարարել է ՀՀ նախագահի պաշտոնում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու մասին: Հունվարի 19-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Արմեն Սարգսյանի հետ:

Իրաքը կձգտի մինչև 2025 թվականի սեպտեմբեր հասնել իր տարածքից կոալիցիոն զորքերի դուրսբերմանը. Reuters

Քաղաքականություն

Իրաքը կձգտի մինչև 2025 թվականի սեպտեմբեր հասնել իր տարածքից կոալիցիոն զորքերի դուրսբերմանը. Reuters

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը

Քաղաքականություն

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը

Նատալի Լուազոն գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշման առնչությամբ

Քաղաքականություն

Նատալի Լուազոն գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշման առնչությամբ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

Քաղաքականություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

Բորելը հայտնել է, որ շուտով Կիևի համար 1,4 միլիարդ եվրո հասանելի կլինի ՌԴ ակտիվների հաշվին

Քաղաքականություն

Բորելը հայտնել է, որ շուտով Կիևի համար 1,4 միլիարդ եվրո հասանելի կլինի ՌԴ ակտիվների հաշվին

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

Քաղաքականություն

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ

Քաղաքականություն

ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ

Լուիս Մորենո Օկամպոն աշխարհի հայերին կոչ է արել մեդիա արշավ սկսել Բաքվում կայանալիք COP29-ի դեմ

Քաղաքականություն

Լուիս Մորենո Օկամպոն աշխարհի հայերին կոչ է արել մեդիա արշավ սկսել Բաքվում կայանալիք COP29-ի դեմ

ԵՄ խորհրդի որոշումները կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ․ Բորել

Քաղաքականություն

ԵՄ խորհրդի որոշումները կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ․ Բորել

Լատվիան Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է համարում

Քաղաքականություն

Լատվիան Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է համարում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում