Հրշեջները մարել են Սպիտակում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 21-ին, ժամը 12:25-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Սովխոզ» թաղամասում այրվում է բնակելի տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սովխոզ» թաղամասի Պանրագործների փողոցի թիվ 145 տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին, մարվել՝ 13:00-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, մասամբ այրվել են տնակի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 4 քմ:

Հայերեն Русский