Հասարակական

Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

1 րոպեի ընթերցում

Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Վիրավորվել է զինծառայող Ադիբեկ Միկոյանը: Նա Տավուշից տեղափոխվել է Երևան:Բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում»,-հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց նաև, որ իրավիճակը Տավուշում լարված չէ: « Ամեն օր էլ կրակում են, բայց լարված չի իրավիճակը»,-ասաց ՊՆ խոսնակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում