Մասնագետը ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելու գործում կարևորում է պետություն-մասնավոր համագործակցության խթանումը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահՎազգեն Սաֆարյանը ներկրվող ապրանքներից կախվածությունը մեղմելու հարցում կարևորում է պետություն-մասնավոր հատված գործընկերությամբ նոր ծրագրերի իրագործումը: Ինչ վերաբերում է նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հանձնարարականին, որ սոցիալապես կարևոր գյուղատնտեսական ապրանքների համար մշակվի և ներկայացվի տեղական արտադրության զարգացման և ներմուծվող ապրանքների փոխարինման համալիր միջոցառումների ծրագիր, ապա Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ դա առաջին հերթին պետք է վերաբերի կարևոր նշանակության ապրանքներին, մասնավորապես, կարագին ու մսամթերքին: «Այդ ապրանքատեսակները հիմնականում դրսից են ներմուծվում: Նշանակում է, որ գյուղատնտեսության ոլորտում պետք է էական տեղաշարժեր ընթանան, խոշոր ֆերմաներ ստեղծվեն պետություն-մասնավոր համագործակցությամբ: Այսօր կառավարությունը նաև հայեցակարգ է մշակում պետություն-մասնավոր հատված գործընկերության վերաբերյալ: Այդ հայեցակարգը պետք է ներառի գյուղատնտեսության ոլորտը, ինչը ենթադրում է անասնապահական ֆերմաների ստեղծում, որն էլ կբեր կաթի արտադրության ծավաների մեծացմանը, հետևաբար նաև իմ նշած ապրանքատեսակների արտադրության ծավալների աճին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սաֆարյանը:

Պտուղ-բանջարեղենի արտադրության և արդյունավետ իրացման համար ևս, ըստ մեր զրուցակցի, անհրաժեշտ է միջնորդ կառույցների ձևավորում: «Պետք է նաև զարգացնել կոոպերատիվ շարժումը Հայաստանում, որ մարդիկ իրենց հողակտորներով միավորվեն և միասին տնտեսություն վարեն, պետական տնտեսություններ էլ պետք է լինեն, իմ կարծիքով: Պետք է դիտարկել, թե որ տարածաշրջանում տնտեսվարման ո՞ր ճյուղն է արդյունավետ, այն խթանել ու զարգացնել»,-հավելեց Վազգեն Սաֆարյանը:

Նրա դիտարկմամբ` կառավարության կողմից համապատասխան որոշումների, էժան վարկային ռեսուրսների և հարկային մեղմ քաղաքականության դեպքում, հնարավոր կլինի հասնել իր ասած ծրագրերի իրագործմանն ու արդյունք ապահովել: «Բնականաբար, մարդիկ կսկսեն այդ ուղղությամբ աշխատել: Երբ պետությունը հարկային, մաքսային, վարկային քաղաքականություններով ուղղորդում է որևէ ուղղություն, ոլորտը սկսում է զարգանալ»,-ասաց մասնագետը: Մի ուրիշ խնդիր է, ըստ Սաֆարյանի, հողերի արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև անմշակ հողատարածքների շահագործումը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ռիսկայնությանը` Վազգեն Սաֆարյանը նշեց, որ եթե այն չի կազմակերպվում բաց երկնքի տակ, ամենևին էլ ռիսկային չէ: Այս համատեքստում նա վկայակոչեց կառավարության կողմից ջերմոցային տնտեսությունների զարգացման և արտոնությունների ծրագիրը: «Ռիսկայնությունը պակասեցնելու համար պետք է ստեղծել ջերմոցային տնտեսություններ, որոնք քամուց, արևից, կարկուտից կարող են պաշտպանել բերքը»,-ասաց մեր զրուցակիցը:

Վազգեն Սաֆարյանը կարևորեց հանգամանքը, որ Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը մոտ երկու միլիարդ դոլար է, մինչդեռ 4 տարի առաջ այն 3 միլիարդ դոլար էր, այսինքն` 1/3-ի հարաբերակցությունը փոխվել է 1/2-ի: «Դա ինչ-որ չափով տեղական արտադրության ծավալների մեծացման մասին է խոսում: Վերոնշյալ քայլերը կատարելու դեպքում կկարողանանք հասնել նրան, որ մեր արտահանման ծավալները, ինչպես ՀՀ նախագահն է ասում, կդառնա ՀՆԱ-ի 40-45 տոկոսի չափով, այդ դեպքում, մենք արտահանված ապրանքներից հավելյալ տարադրամ կբերենք Հայաստան»,-ընդգծեց Վազգեն Սաֆարյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Ընդգծելով, որ խորհրդակցությանը ներկա որոշ գերատեսչությունների ղեկավարներ նաև պատասխանատվություն են կրում տնտեսավարողների ազատ և արդար մրցակցության ապահովման համար` Հանրապետության Նախագահը նշել է, որ պատասխանատուներից ակնկալում է, պահպանելով այդ մրցակցության պայմանները, իրականացնել առանձին ապրանքների գների բարձրացման ամենախիստ մշտադիտարկում, որի համար պետությունն ունի անհրաժեշտ բոլոր գործիքները: Սերժ Սարգսյանը պահանջել է գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ`ուղղված գների բարձրացման հետևանքների մեղմմանը և հանրությանը մշտապես տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին:

Անի Նազարյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում