Նախագահ Սարգսյանը պահանջել է պարզել՝ գնաճն օբյեկտիվ գործընթացների արդյունք է, թե ագահության պատճառ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը տնտեսվարողների ազատ և արդար մրցակցության ապահովման համար պատասխանատվություն կրող գերատեսչությունների ղեկավարներից ակնկալում է առանձին ապրանքների գների բարձրացման ամենախիստ մշտադիտարկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով հրավիրված խորհրդակցության ընթացքում ՀՀ Նախագահն ընդգծել է, որ գների բարձրացման խիստ մշտադիտարկում իրականացնելու համար պետությունն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները:

Սերժ Սարգսյանը պահանջել է գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ` ուղղված գների բարձրացման հետևանքների մեղմմանը և հանրությանը մշտապես տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին: «Ես հուսով եմ, որ ամանորյա տոնակատարություններին զուգահեռ շարունակել եք կատարել ձեր պաշտոնեական պարտականությունները, մասնավորապես՝ շարունակել եք մշտադիտարկել սպառողական շուկան և այդ շուկայում տեղի ունեցող գործընթացները: Վերջին շաբաթների ընթացքում հանրային լայն քննարկումների և անհանգստությունների առարկա են դարձել սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների գնային տատանումները: Հենց այդ պատճառով դեկտեմբերի 12-ին իմ հարցազրույցում ես անդրադարձա այդ խնդրին, և ձեզնից ստացած արձագանքները խոսում էին այն մասին, որ այդ տատանումներն առաջին հերթին և հիմնականում պայմանավորված են միջազգային շուկաներում տվյալ ապրանքատեսակների գնային տատանումներով»,- ասել է ՀՀ Նախագահը:

Նախագահ Սարգսյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է երեք հանգամանքների վրա. «Առաջին հանգամանքը հետևյալն է. ակնհայտ է, որ Հայաստանում շուկայական հարաբերություններ են գործում, և պետությունը չի միջամտում գնագոյացման պրոցեսներին, բայց մենք նախ պարտավորություն ունենք միջավայր ձևավորելու՝ մրցակցային միջավայր, որը երևի հիմնական գործոններից մեկն է գների արդարացի կարգավորման գործում: Երկրորդ՝ մենք ունենք ամբողջական գործիքակազմ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեությունը ուսումնասիրելու: Եվ երրորդ՝ մենք ունենք բազմաթիվ լծակներ պարզելու, թե շուկաներում տատանումներն իրոք օբյեկտիվ գործընթացների արդյունք են, թե տնտեսավարողների ագահության պատճառ»:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում