Տնտեսություն

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամը

1 րոպեի ընթերցում

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 8-ից շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հուշադրամի դիմերեսին պատկերված է Հովհաննես Զարդարյանի «Գարուն» կտավը:

Դարձերեսինպատկերված ենՀ. Զարդարյանի դիմանկարը և Հ. Զարդարյանի«Ձգտում» կտավից դրվագ: Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է, հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Հուշադրամի տեխնիկական չափանիշները`

Անվանական արժեքը՝ 100 դրամ

Մետաղը/հարգը՝ արծաթ 9250

Չափը՝ 28,0 x 40,0 մմ

Քաշը՝ 28,28 գ

Որակը՝ լավացված

Դրամաշուրթը՝ հարթ

Քանակը՝ 500 հատ

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում